ТОП просматриваемых книг сайта:
Զահրումար. Րաֆֆի
Читать онлайн.Название Զահրումար
Год выпуска 0
isbn 9781772466911
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Միով բանիվ, նրա աղոթքների մեջ կային և՛ օրհնություն, և՛ անեծք, և՛ հայհոյանք, և՛ ամենայն ինչ…
Ճանճուր Իվանիչը հասարակության կարգերի, կանոնների, սովորությունների մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքավարությունները: Նա, չնայելով յուր մարմնի անհամեմատ հաստությանը, թեքուն եղեգնի նման ծալվում էր ամեն մարդու առջև՝ թե՛ հարստի, թե՛ աղքատի, մանավանդ աստիճանավորի: Նա գիտեր օրվա ամեն մի պահուն ո՛րպես պետք է ողջունել հանդիպողին: Նա գիտեր, որ առավոտյան պետք է ասել «բարի լոլս», կեսօրին՝ «բարև», երեկոյան պահուն՝ «բարի իրիգուն». երբ մութը պատում է աշխարհը՝ «բարի գիշեր»: Նա գիտեր, երբ հանդիպում ես մինին, որ գործում էր, պետք է ասել «բարի աջողում», կամ մինը, որ վաճառում էր՝ ասել «աստված խեր տա»: Նա գիտեր, որ տերտերին ասում են – «օրհնյա, տեր», բայց վարդապետին և եպիսկոպոսին ի՛նչ պետք է ասել, այդ չգիտեր, որովհետև յուր կյանքում դրանց հետ գործ չէր ունեցել:
Ճանճուր Իվանիչը ճշտությամբ կատարում էր յուր երկրում ընդունած քաղաքավարությունների և այլ կանոնները. Զորօրինակ` մինը փռշտալու միջոցին ասել նրան՝ «առողջութին», մինը որ դառնում էր ուխտատեղից, հանդիպածին պես ասել` «օղորմած կենաս». ինքը հորանջելու միջոցին երեսը խաչակնքում էր, որ սատանաներ կամ չար ոգիք բերանից չմտնեն յուր փորը: Եվ փողոցում, երբ հանդիպում էր մեռելի հուղարկավորության, գդակը առնելով կանգնում էր, մինչև անց էին կացնում հանգուցյալը: Ինքը ևս՝ «աստուծ քու մեղքերին թողութին տա» ասելով՝ շարունակում էր յուր ճանապարհը:
Ճանճուր Իվանիչը հայերեն ամենևին կարդալ – գրել չգիտեր և ո՛չ հարգում էր դրա հարկավորությունը, որովհետև յուր փոքրիշատե վրացերեն դպրությունը, որով գրում էր յուր դավթարները, բավական էր նրան. դրանով նա, հայոց ասության