ТОП просматриваемых книг сайта:
Չհաս է. Մուրացան
Читать онлайн.Название Չհաս է
Год выпуска 0
isbn 9781772467048
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Издательство Автор
– Ինչո՞ւ մի փոքր վաղ դուրս չեկաք խանութից:
– Եվ կարծում եք, թե վաղ չեմ դուրս եկել, ամբողջ քառորդ ժամ է, ինչ որ ճանապարհ եմ գալիս:
– Շատ փոքր հասկացողություն ունիք ժամանակի գործադրության մասին, ներեցեք ասել, այսպիսի մի գործի համար ավելի վաղ պետք է թողնեիք խանութը, մի քառորդը բավական չէ. – նկատեց Միկիթ-բեկը բարեկամին և առաջ քայլելով դեպի գրասեղանի արկղիկը հանեց այնտեղից նրա համար պատրաստած թղթերը:
– Ահա. ամեն ինչ պատրաստ է, – ասաց նա, – հարկավոր է միայն ավելացնել գները: Ասացեք այժմ, ինչ գներով եք կամենում մատակարարել հացը, ինչ գնով միսը ինչ գնով խմիչքը:
– Չգիտեմ, դուք ի՞նչ եք կարծում, որքանով է լավ նշանակել:
– Եթե կարծում եք աճուրդին մասնակցողներ շատ չեն լինիլ՝ նշանակեցեք ավելի թանկ:
– Օրինակ:
– Օրինակ հացի պուդը 1 ռուբլի 40 կոպեկ, մսինը 4ռ. 20 կոպ. խմիչքներից գինու վեգ. 5 ռ., օղիինը 7 ռուբլի:
– Ես կարծում եմ այդ գները շատ թանկ են. այդպիսով մենք կարող ենք կապալը կորցնել:
– Ես նշանակեցի այն գները, որոնք իմ կարծիքով ամենահարմարներն են. դուք կարող եք ավելացնել նրանց, կամ պակասեցնել:
Բազազ Սարգիսը սկսեց մտածել, նա յուր գլխում հաշիվներ էր անում: Հետո մի ինչ որ եզրակացության գալով՝ պատասխանեց. – Ես ձեզանից ավելի խելոք չեմ. նշանակեցեք այն գները, ինչ որ հիշեցիք: Եթե բախտը ինձ հետ խռով չէ, այդ գներով էլ կապալը կմնա ինձ վերա:
Եվ Միկիթ-բեկը վերցրեց իսկույն գրիչը՝ նշանակեց առաջարկության թերթի մեջ յուր մտացածին գները և բոլոր գրածները մի անգամ էլ բարձր ձայնով կարդալով ծալեց նրանց և տվավ բարեկամին:
Վերջինս կամացուկ հանեց ծոցից մի ինչ որ ծրար և դրեց Միկիթ-բեկի սեղանի վերա:
– Եթե ձեր ձեռքը թեթև եղավ և կապալը մնաց ինձ վերա, – ավելացրեց նա, – խոստանում եմ կրկին անգամ ծառայել ձեզ:
Միկիթ-բեկը հասկանալով բարեկամի խոստման նշանակությունը՝ անկեղծ սրտով շնորհակալություն արավ նրան:
– Իսկ գնդապետի հետ ինչ որ հարկավորն է խոսե՞լ եք, – խորհրդավոր ձայնով հարցրեց Սարգիսը:
– Իհարկե, իհարկե, երեկվանից արդեն ամեն բան խոսել վերջացրել եմ: Ինչ օգնություն որ նրան է վերաբերում, նա չի խնայիլ. միամիտ կացեք, դուք աղոթեցեք միայն, որ գեներալը չընդդիմանա նրան:
– Կերթամ կաղոթեմ… տեսնենք ամենակարող աստվածը որքան կհաջողե յուր մեղավոր ծառայի գործը. – բարեպաշտական զգացմունքով լցված պատասխանեց Սարգիսը և ապա հիշելով, որ Միկիթ-բեկը շատ զբաղմունքներ ունի և ուրեմն նրան ավելի խանգարել չէ կարելի, նա ջերմությամբ սեղմեց նրա ձեռքը և դուրս գնաց նրա առանձնարանից:
Միկիթ-բեկը սրտատրոփ վերադարձավ յուր տեղը, հանեց սեղանից ստացած ծրարը և շտապով բանալով նրան գոհությամբ սրտի տեսավ, որ յուր չնչին ծառայության համար բարի բազազ Սարգիսը վարձատրել էր նրան 100 կլորիկ ռուբլիներով:
Հազիվ նա փողերը դրել էր յուր պահարանի մեջ, և ահա մի մեծ գլուխ առանձնարանի դռնից ներս մտնելով լսեցրեց յուր ձայնը.
– Կարծեմ ճիշտ նշանակած ժամին եկա, միայնա՞կ եք:
– Օ, բարև ձեզ, բարև ձեզ, ներս հրամեցեք, այստեղ ոչ ոք չկա:
Եվ ահա առանձնարանի դռնով ներս մտավ մի հաղթանդամ և անճոռնի տղամարդ: Սա Ամիրի աղան