ТОП просматриваемых книг сайта:
ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան
Читать онлайн.Название ԿԱՐՄԻՐ
Год выпуска 0
isbn 9785449832726
Автор произведения Արթուր Տիրացույան
Издательство Издательские решения
Հիմա արթուն եմ. դու ուղղակի փռված ես կողքս, շնչում ես ինչպես միշտ հասարակ` ներշնչել, արտաշնչել: Զգում եմ սրտիդ զարկերը` հավասար ու հավասարազոր: Չկա ոչ մի արտառոց բան: Սա է կյանքն` ավտոմատ գործողությունների շարան, միթե՞ անիմաստ ու գունազուրկ չէ այն, ինչն արդեն վաղուց ծրագրված ու պարտադրված է` պետք է շեղվել շարանից ու արկածներ փնտրել… Ձեռքս վրադ է` սահում է քրտնած մարմնիդ վրայով: Քո բույրն արդեն խեղդում է: Ուզում եմ բացել պատուհանը, որ թոքերս մի կում թարմ օդ ներարկեմ ու գոռամ, գոռամ, որ թվացյալը չթվա: Մոտենում եմ պատուհանին ու բացում…
Վե'րջ, հիմա, հաստա'տ, արթուն եմ. սենյակում մենակ եմ: Օդը շատ ծանր է` արբած ծխախոտի, ալկոհոլի ու արտաշնչած ածխածնի բույրերով: Դու չկաս` մենակ եմ… Չկա մարմինդ, բույրդ, շունչդ: Պապանձվել եմ, պապանձվել ինչպես, ներհրման ժամանակ պատահաբար սեղմված, հեշտոցը. երբ ցանկանում ես հաճույք ստանալ, հասնել հեշտանքի, բայց գիտակցում ես անելանելի դրությունը, չես հասկանում` լարվածությունի՞ց է, թե՞ ուղղակի ֆիզիոլոգիական անհասկանալի իրավիճակ է…
Արդեն տասը րոպե անիմաստ նայում եմ պատուհանից: Կոնկրետ օբյեկտ չէր նշմարվում, որին ֆիքսված կարող էի լինել`
նայում էի նայելու համար: Եվս մի քանի րոպե ու աչքերիս առաջ եկավ այն օրը, երբ. Հնչեց մեղեդին` թեթևասահ ու կլանող, նրա ամեն տակտից քո մկանների մանրաթելերը ձգվում ու թուլանում էին, թվում էր ` հենց մարմինդ էր այդ մեղեդին հյուսում: Ձեռքդ` իրեն հատուկ թեթևությամբ, սկսեց բարձրանալ` մատներիդ ստիպելով ներքաշվել խաղի մեջ: Թվում էր` օդը շատ ծանր է ձեռքիդ համար, բայց, հակառակ դրան, այն բարձրանում էր` պատռելով օդի աներևույթ շերտերը: Սենյակի փոշեհատիկները արյան փոխանակ գլորվում էին ձեռքովդ ու միաձուլվում անուշաբույր ու վառվող քրտինքին: Այդ քրտնափոշեխառը