ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Год выпуска 0
isbn 9785449682895
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
– Կուզենայինք տեսնել Ծովերը, – ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։
– Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։
Գյուղամիջով քայլում ենք։
– Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։
Բակում նստած էին «„հարսն“» ու «„փեսան“»։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։
– Բարի օր ձեզ, – բարձր ասաց Արմենուհին։– Կարելի՞ ա…
– Եկեք, եկեք։– Պառավը վեր կացավ տեղից։– Ախչի, աթոռ բերեք։
– Ասում են Հովհաննես Թումանյանը ձեր քավորն է եղել, ճի՞շտ է, -հարցնում եմ ես։
– Հա, բա ոնց, ճիշտ ա, – հպարտացավ պառավը։– Կարողա՞, որ ճիշտ չըլի…
Ծերունին լուռ, դեռևս ոչինչ չհասկանալով, նայում էր մեզ։
– Արտեմ բիձա, Թումանյանի մասին մի երկու բան ասա, լսենք։
Ասես հենց դրան էր սպասում։ Դասը սերտած աշակերտի պես ծերունին սկսեց.
– Մի անգամ հերը աղունը տարել էր աղալու. ջրաղացում տեսնելով միրգ ծախող մի գյուղացու, աղունը թողնում ա ջրաղացում, միրգը բեռնում ձին, բերում։ Կինը հարցնում ա. «„Տերտեր, բա ալյուրը ո՞ւրա“»։ Տերտերը թե՝ «„Ջրաղացում ջրաղացպանը դեռ աղում ա“»։ «„Ախր, անտեր ա, կգողանան“»։ «„Չունեվոր մարդիկ են, թող մի քիչ էլ գողանան“», – ասում է Օհաննեսի հերը։ Օհաննեսն էլ շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…
Ու դեռ՝ «„Օհաննե՜ս աղա“»…
Ծերունին լռում է։
– Էլ ի՞նչ գիտեք, հայրիկ։
– Հա, Օհաննես Թումանյանը ուսում շատ էր սիրում, ուսումնասեր մարդ էր, նրա պես ուսումնասեր մարդ, ես կյանքիս մեջ տեսած չեմ։ Որ գեղ գար, իսկույն գեղիցը կհարցներ։ Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։
«„Ամեն ինչ անցողական ա, – ասաց Օհաննեսը, – ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում“»։
– Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։
– Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…
Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.
– Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ