ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Год выпуска 0
isbn 9785449682895
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
Լուսանում էր արդեն, երբ հասանք լեռան կատարը ու ետ նայեցինք. ներքևում Լոռու ձորն էր, պատմական Տաշիրքի հրաշք ձորը, ուր Դեբեդը «„սգում էր մենակ խավար անդնդում“»։
Մենք լսում էինք նրա միալար վշշոցը, որ մեկ կտրվում ու նորից լսվում էր։
Թումանյանը նստել է այս դարավանդին, նայել է դեպի Լոռու ձորը, սիրտը ցավել է, երբ տեսել է, որ քանդում են ձորերը, երկաթուղի են գցում. «»…ձորերին մտիկ եմ անում, որ են քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտումա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն ու մարդ կարենա ոչ թե օգնի…«»։ Հետո ձորերով եկել՝ ո՜ւ…ո՜ւ…ո՜ւ…, սուլելով անցել է Թիֆլիս-Ղարս գնացքը, մարդիկ ծաղիկներ են նետել շոքեքարշի անիվների տակ, գնացել գյուղերում պատմել են. «»…մի անասելի սև ջանավար է, մեկ միլիոն ձիու ուժ ունի, բերանը Արփաչայից էլ լեն է, ծուխ կհանե հազար պապիրոսի չափ»»։ Շոգեքարշի սուլոցից խրտնել, անդնդախոր ձորերում ու կիրճերում կորել են պախրան ու կխտարը. «»…եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, էլ կխտար չմնաց, փախան կորան…«»։ Այստեղ, այս աստվածանիստ բարձունքին նստած տեսել է, թե ինչպես են ««ամպերը դանդաղ ուղտերի նման»» ձորից ջուր խմած բարձրանում։ Ամպերը անցել են և երկնի կապույտի մեջ խրված երևացել են լեռները. «»…բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դուք՝ մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…«»։ Հետո, դեռ պատանի, դեռ տասնութը չլրացած, այս բարձունքից նայել է հայրենի Դսեղին, որ մի քանի հարյուր մետրի վրա է, նայել է իր տխուր Դսեղին ու աշխարհին պատմել.
Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափի
Ձեռը տված ճակատի
Միտք է անում տխրադեմ.
Ինչ է ուզում՝ չգիտեմ…
Ինչ-որ մեկը ձիու կապը բռնած գալիս է մեր կողմը։ Ծեր մարդ է, մոտեցավ «„բարի լույս“» ասաց ու սկսեց ուշադիր նայել.
– Ճանաչեցի ոչ, -վերջապես ասաց նա։
– Տեղացի չենք։
– Ո՞ւմ տունն եք գնում, – նորից խոսեց ծերունին։
– Թումանյանի։
Ինձ թվաց, թե սխալ արտահայտվեցի, բայց մարդը բոլորովին չզարմացավ։
– Կարելի ա, – ասաց նա։– Ուրեմն Օհաննեսի տունն եք գնում, – նա քիչ լռեց, ավելացրեց.-Օհաննեսն ասում էր մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց։
– Դուք հիշո՞ւմ եք Թումանյանին։
– Բա ոնց։ Իրենց կտերը կկանգներ, ժողովուրդը կհավաքեր, կխոսեր, խորհուրդներ կտար։ Գեղացիք Օհաննես աղա էին ասում։ Սպասեք ձիս կապեմ գամ…
Օհաննե՜ս աղա։ Ամբողջ կյանքում մի լավ օր չտեսած, հազար ու մի պարտքերի մեջ խրված, ամբողջ կյանքը կողմնակի հոգսերով ծանրաբեռ, ժողովուրդների ճակատագրի ու ազգի տառապանքի ստրուկը՝ «„Օհաննես աղա“». «»…Երեխաներիս ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը գրեթե կես տարով մնում է, պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել““։ 1902 թվականին ընկերները դիմում են գրել, ուզել են փող հավաքել։