ТОП просматриваемых книг сайта:
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Год выпуска 0
isbn 9785449087393
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
– Ուզո՞ւմ ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը£– Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.– Բռնիր լծակն ահա այսպես£ Ոտքդ դիր ահա այստեղ£ Ապրես£ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող£ Այ, այդպես, ապրես£
Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը£ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն կողմ, բայց ափսոս, տեսնող չկա£ Վաղը կպատմեմ դպրոցում, բայց ոչ ոք չի հավատա®
– Հը, գործերդ ո՞նց են Աբիկ, – տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը£
Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.
– Առաջվա նման£
– Իհարկե, լավ կլինես, – գոռում է Մաքսիմը£– Քեզ ինչ է եղել, որ վատ լինես® Ասում եմ, իհարկե, լավ կլինես®
– Լսեցի® Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը£
– Չի կարելի, խարակ կանես, – մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը£ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նայելով ինձ, խոր հոգոցով ասում.
– Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ Ղարաբաղում Արգինայի նման աղջիկ չկա£
– Իհարկե£ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին, – հաստատում եմ ես մեծավարի£ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը£ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա£
Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.
– Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£
– Ինչո՞ւ, – զարմանում եմ ես£
– Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£
Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£
– Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում, – ասում եմ ես£
– Հըմ, բոլորի հե՞տ®
– Իհարկե£
– Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®
– Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£
Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության ««Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£
– Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞, – հարցնում է Մաքսիմը£
Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®
– Այո, – ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£
– Էդ էր պակաս, որ