Скачать книгу

իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է®-ինքն իրեն, միայն շուրթերով շշնջում է աղջիկը՝ հայացքը երկար չկտրելով Մռավա սարից, և այդպես էլ հայացքը հեռուներին, ասում է.– Զարմանալի է, իսկ ինչո՞ւ առաջ չեմ տեսել այս ամենը£

      – Ե՞րբ£

      Իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա անսպասելի ասում է.

      – Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ£

      – Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ, – փորձում եմ կատակել:

      – Պարզ է, – գլխով է անում աղջիկը£– Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի£ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ£ Դու համաձայն չե՞ս ինձ հետ£

      – Համաձայն եմ, – ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.– Մեր գյուղը շատ է գեղեցիկ£ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա£ Իսկ աշնանն այն արտասավոր գեղեցիկ է£

      – Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է, – ասում է աղջիկը:

      – Չգիտեմ, գուցե, – թոթվում եմ ուսերս£– Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում£

      Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի£ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է£ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.

      – Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£

      – Գիշերային բու է, – անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£

      – Ոչ, – չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես, – անսպասելի հարցնում է աղջիկը£

      – Իհարկե, – իսկույն ասում եմ ես£

      – Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£

      Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£

      – Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է, – բացատրում եմ ես, – քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£

      – Գիտեմ, Աբիկ, – ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ «„Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի“»£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.

      – Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£

      – Մի քանի տարի է անցե՞լ, – ինքնաբերաբար ասում եմ ես£

      – Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£

      – Իսկ որտե՞ղ էիր ապրում, – զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:

      – Իհարկե, ձեր, – ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:

      Ուրեմն մեր տուն ենք գնում…

Скачать книгу