ТОП просматриваемых книг сайта:
ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
Год выпуска 0
isbn 9785449061027
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
Դժբախտ դարում էր ծնվել, ժամանակ չուներ, և գրվելիք բանաստեղծություններն ու պատմվածքները դառնում էին նամակի պարզ ու հասարակ տողեր.
««…Վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, Արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու իսկույն… կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով ու մշուշով… Բայց այն ինչ հրաշք էր։ Այն Արևելքի ոսկե դռներն էին…«»։
««Ես չեմ մոռանա այդ րոպեն. ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը…
Հրազդան, գետակդ իմ հայրենի,
Հրազդան, ջըրիկդ իմ անուշիկ…»»
««Ղողանջում էին Էջմիածնի զանգերը-լայնածավալ հառաչանքի նման, ես երբեք այսքա
տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը»»։
««Ես աշխատում էի չնայել Արաքսին ու Մասիսին։ Բայց, այնուամենայնիվ, նայեցի մի անհասկանալի երկյուղով- Մասիսի գլուխն ծածկված էր ամպերի տակ.
Արաքսը ձեն չէր հանում- չէր պտտում
Ծանր ու խոր թշշում էր… «»։
Մենք բարձրանում ենք Դիդի կատարը։ Երևում են Չաթինդաղի, Պապաքարի, Դվալի, Լալվարի, Քոշաքարի, Ղարախաչի լեռները, Մոտկորի անտառներն ու Լոռու ձորերը։ ««Հեյ գիդի հա, մեր Լոռվա սարերը, ձորերը, անտառները… – մահվան մահիճին գամված ասել է նա, – մտքովս ինչպես գնացի հին ծանոթներիս մոտ, որ հիմի չկան, ինչպես եմ վերապրում անցած կյանքս՝ արդեն չքացած…«»։ Երևի վերջին ժամերին նորից Դիդն է հիշել. ««Մարդ հիմի բարձր, շատ բարձր սարի վրա լինի»»։ Մահը արդեն մոտ, շատ մոտ էր, իսկ նա երազում էր, երազում էր… ««Ախ, երանի ««Հազարան բլբուլս»» գրած լինեի, ի՞նչ լավ կլիներ»»։ ««Ախ, մի վեր կենամ, ինչե՜ր կարելի է հրապարակել, ի՜նչ հնարավորություններ կան հիմա պարապելու, գրելու, բոլորը, բոլորը կա՝ առատ, լավ, իսկ ես… ես էս օրի եմ»»։ ««Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իրեն գործով կենա։ Ինչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա»»։ Ու նորից՝ ««Ախ, թե մի առողջանայի, դռներս պինդ եմ փակելու, որ էլ մարդ չթողնեմ ներս, նստելու եմ ու պարապելու և լավ եմ պարապելու»»։ ««Գարունքի հետ հենց աչքերս բացվեն, ինչեր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ…«»։ ««Շատ բեդովլաթ ժառանգ դուրս եկա։ Լոռին ինձ ահագին կապիտալ էր տվել, ծախսեցի, փուչ արի։ Ինչպես շռայլեցի, բոլորը կորցրի…«»։
Կյանքս արի հրապարակ, ոտի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի։
Մահվանից առաջ կարոտով ասել է. ««Ես ավելի շատ մեր տունը կգնամ, մեր տունը
էնքան եմ կարոտել…«» (Հիշո՞ւմ եք «„Գիքորում“». «»…ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դեդի… ես մեր տունն եմ գնում…«») ։
Դա