ТОП просматриваемых книг сайта:
Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Читать онлайн.Название Կայծեր Մաս 1
Год выпуска 0
isbn 9781772467079
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
– Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ:
– Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ, – հարցրի ես:
– Դպրոցը թողնելուց հետո, – պատասխանեց Ասլանը, – և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին:
Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ի՛նչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել: Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունից ճանաչում էի նրան. նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ: Նրանից անկարելի էր մի բան հասկանալ: Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքին չար ճանապարհի վրա չէր տանի:
Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը, երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի: Որսորդը տալիս էր մեզ վառոդ, որպես երեխաներ, խաղ անելու համար. մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ. այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ: Երբեմն իր հրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել: – «Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզ հարկավոր կլինի հրացանը»… Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի:
Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները. վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ: Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինված հրացան զենքեր. ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից: Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմ թվանքի խողովակն արդեն պատրաստ էր. հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով: Մինչև այսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա