Скачать книгу

և պարոն Լուսինյանները արդեն ի պաշտոնե հետաքրքրվում էին իմ ընտանիքի և ազգականների առողջությամբ, կենցաղավարությամբ և նրանց վերաբերյալ ուրիշ հարցերով: Հյուրերից մի քանիսին էլ հետաքրքրում էին իմ հայրենիքի օդը, ջուրը, ապրուստի եղանակը, ընտանեկան սովորությունները և այլն, իսկ մի քանիսը իրենց քաղաքի մասին էին ինձ հարցեր առաջարկում, թե ո՞րքան եմ ես հավանում նրան կամ ո՞րքան եմ գերադասում իմ տեսած ուրիշ քաղաքներից:

      Այս բոլոր հարցերին իհարկե պետք էր պատասխանել, և ես հնազանդվում էի իմ ճակատագրին:

      Սուրճ առնելուց հետ տիկինը առաջարկեց յուր հյուրերին դուրս գալ այգիում շրջագայելու: Բոլորս ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկությունը, ցանկանալով միջոց տալ տիկնոջը հսկել յուր հյուրասիրական պատրաստությանց:

      Օրիորդ Լուսինյանը, որ չէր մասնակցում դահլիճի մեջ մեր խոսակցությանը, ընկերացավ ինձ և քրոջս պարտիզի մեջ զբոսնելու համար: Այդտեղ, նա ինձ ծանոթացրեց յուր երկու օրիորդ ընկերուհիների, այն է Վարվարա Սիլիկյանի, Վարդուհի Մարանջյանի հետ: Նրանք երկուսն էլ բարեկազմ և գեղեցկադեմ աղջիկներ էին, մոտավորապես տասնութ և տասինը տարեկան: Վարվարա Սիլիկյանը մի գնդապետի աղջիկ էր, և նրա հայրը ծառայում էր տեղական զորքերի մեջ: Իսկ Վարդուհի Մարանջյանը՝ սույն քաղաքի հայ քահանայի, երկուսն էլ բուն թիֆլիսցիներ:

      Այժմ ես լավ ընկերություն ունեի և կարող էի մի քանի ժամ թե՛ ուրախ և թե՛ օգտավետ անցկացնել: Աղջկերանց ընկերությունը առհասարակ ախորժելի է ամենին. նույնիսկ մարդատյաց Կատոն պետք է որ նրանց մոտ մեղմեր յուր կոպտությունը, եթե երբևիցէ պատահել է նրանց հետ: Ինչ վերաբերում է ինձ, ես մտնելով այդպիսի ընկերությանց մեջ` ուրախանում էի ավելի նրա համար, որ առիթ էի ունենում կարելվույն չափ ուսումնասիրելու կնոջ – այդ խորհրդավոր արարածի բնավորությունները, բնավորություններ, որոնք ոչ միայն չեն ենթարկվում որոշ օրենքների, այլև քանդում են նրանց չշփոթելով ամենից փորձառու ուղեղներն անգամ: Այսպիսի զբաղմունքը ինձ չափից դուրս զվարճացնում էր:

      Բայց հազիվ թե մենք մի քանի խոսք փոխանակեցինք միմյանց հետ և ահա օր. Լուսինյանը ստիպված էր մեզ թողնելու:

      – Ներեցեք ինձ մի քանի րոպե, ես պետք է պատվելիին դիմավորեմ, հայրս երևի չէ տեսնում նրա գալուստը, – ասաց նա շառագունելով և շտապ – շտապ դիմեց դեպի Հռովմեական ծառուղին:

      Ես առաջին անգամ լավ չհասկացա նրա խոսքերը, բայց նրա շառագունելը ինձ հետաքրքրեց: Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին, սա պատեր – Սիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը:

      Չգիտեմ ինչու համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց: Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը:

      – Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, – մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից:

      – Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, – նկատեց քույրս:

      – Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:

      – Նա նրանց քահանան է: Մի՞թե այդ չգիտեք դուք, – պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց:

      – Վարդուհի, դու էլի՝ պատերի վերա ծիծաղում ես, և չե՞ս վախենում, – նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել:

      – Ա՛խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, – խոսեց քույրս,

Скачать книгу