Скачать книгу

զոհեր, թող ալ արյունը

      խնկի պես ծխա մեր գահի շուրջը,

      ես էլ իմ զոհին վերջը կզոհեմ:

      Աչքերը փայլուն և նրա սիրտը

      կառնեմ ինձ բաժին, կկտցահարեմ.

      միսն ու արյունը, իմ սեգ արծիվներ,

      ձեզ «Արծվի գահից» համեցեք կանեմ:

      Դեհ, սկսեցեք… Դեռ խոսքը բերնում,

      հանկարծ օդի մեջ մի բան կայծակտեց,

      վզզաց սուր նետը, նետը կուրորեն

      եկավ արքայի լայն կուրծքը ծակեց

      վիրավոր արքան դես-դեն թպրտաց,

      երեք-չորս անգամ գցեց թևերը,

      որ նորից թռչի բարձր ամպերը,

      թռավ ու ընկավ արքան անդունդը

      ու իր խորհուրդը տարավ իրան հետ:

      Ո՞վ էր՝ սպանեց արծիվ արքային.

      դա մի որսորդ էր, այն մանկան հայրը,

      կրակ էր թափել նրա սրտի մեջ,

      իր սերը չըկար, իր սիրտը չըկար…

      Գազազած ելավ, առավ նետ-աղեղ.

      – Ո՞րտեղ ես, Կազբեկ, դիք-դիք ժայռերդ

      ձեռքով մագլցեմ… մինչև չըգտնեմ

      կորած կորյունս, չերևամ մորը:

      Ասավ որսորդն ու՝ դեպի Կազբեկ:

      Հայրական սերը չըգիտե արգելք,

      գտավ նա ճամփա, գտավ նա վերելք,

      գնաց ու հասավ էն «Արծվի ժայռին»,

      տվվեց-սպանեց արքան իր գահին:

      Սեգ արծիվներին, ցիր ու ցան արավ,

      ազատեց մանկան, բերեց Կազբեկից:

      Այն օրվանից դես՝ այն էր ու այն էր,

      Էլ արծիվները չունեցան արքա.

      բայց «Արծվի ժայռը», ամպին հարևան՝

      շքեղ Կազբեկի գլխին կա ու կա:

      ՀՈՂԱԾԻՆԸ

      Կովկասյան ավանդություն

      Մեռավ ծեր արքան. արևը բաշխեց

      Մի հատիկ որդուն: Կինը նրա տեղ

      Գահը բարձրացավ, երկըրին իշխեց:

      Որդին մեծացավ թռչնի պես անմեղ,

      Անհոգ ու անփույթ շքեղ պալատում.

      Բայց երբոր եղավ տասը տարեկան,

      Լացեց ու ասավ. «Մայրիկ, ինձ ասա

      Ո՞ւր է հայրիկս, ես հայրիկ չունե՞մ»:

      – Քո հայրը, որդիս, վաղուց մեռել է:

      – Ասա ինձ, մայրիկ, մեռնելն ի՞նչ բան է:

      – Մեռավ քո հայրը հողում թաղեցին:

      – Հողում թաղեցի՞ն, էլ ետ չի՞ գալու,

      – Ոչ, ոչ, էլ երբեք, էլ նա ետ չի գա,

      Մենք էլ կմեռնենք, կթաղեն հողում,

      Բոլորիս վերջը մահն է, իմ որդի:

      – Ինձ է՞լ կթաղեն, չեմ ուզում, մայրիկ,

      Չեմ ուզում մեռնել ու հողում թաղվել,

      Այնպիսի երկիր ես պետք է գնամ,

      Որ մահ չլինի, մարդը չմեռնի.

      Ես էլ չմեռնեմ, հողում չթաղեն,

      Հողում չթաղեն, վրաս հող չածեն:

      Ու թողեց գահը ու թողեց թագը,

      Թագուհի մորը, հայրենի երկիր,

      Վեր կացավ, գնաց հեռու, տարագիր:

      Գնում էր… Գնաց… Ու անվերջ գնաց,

      Տարիներն անցան իրար ետևից,

      Աշխարհ ման եկավ, մի տեղ չըմնաց,

      Որ Ռոստոմը ոտը չըդներ:

      Ամեն տեղ մարդն էր մահին ենթակա,

      Մորից ծնվածը մայր հողն էր մտնում:

      Մարդը բնակություն թողեց ու անցավ,

      Դուրս եկավ, գնաց չոլ ու անապատ:

      Լա՛յն, լա՛յն հորիզոն, կապուտա՛կ երկինք…

      Ո՜չ մարդ, ո՜չ գազան և ոչ էլ թռչուն:

      Գնում էր… Գնաց… Տեսավ եղջերուն

      Չոքել է՝ գետնին գլուխը կախած,

      Պոզերի ծայրը ամպերի միջին:

      – Բարով, Ռոստոմ, – եղջերուն ասավ, —

      Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գնում:

      – Այ

Скачать книгу