Скачать книгу

սուրբի նման անցյալը իր բոլոր խայտառակություններով և պատրաստակամություն հայտնեց խնամելու զինքը։Աղավնիի մորը խորհուրդ տված էին չերթալ, որովհետև խորհուրդ տվողները համոզված էին, որ Հաճի Մարկոս աղան պիտի մերժեր իր ծառայելու տրամադիր ըլլալը, սակայն անիկա շատ սիրալիր ընդունեց իր խնամին, բայց ըսավ. – Խնամի՛, քեզի նեղություն կըլլա, այսպես եկեր ենք, այսպես ալ կերթանք։ – Չէ՛, Հաճի աղա, Աննա խաթունին պարտականությունը կուզեմ ես կատարել, – պատասխանեց Աղավնիի մայրը։Հաճի Մարկոս բավական ճգնեցավ անոր բարության տակ չիյնալ, բայց իր խնամին պնդեց։Ամեն առավոտ Աղավնիի մայրը կուգար Հաճի աղայի [ էջ ]տունը, կավլեր, կը մաքրեր, իր հագուստները կը լվար, իր գիտցած դեղերը կը գներ և կերթար՝ իրիկունը դարձյալ գալու և գիշերը մինչև ուշ ատեն խնամելու և երթալու տուն։Հաճի աղան ամչնալով կը խոսեր անոր հետ, կզգար խորին պատկառանք մը այդ կնոջ հանդեպ, որուն աղջիկը առանց պատճառի, խայտառակ ըրած էր օտարներու առջև, ծեծած և վերջը֊վերջը ստիպած տունեն հեռանալ։ – Խնամի՛, – կըսեր երբեմն Հաճի աղան, – չար լեզուները թերևս քեզի սխալ հասկցուցեր են, որ ես իմ հարսիս հոգ չեմ տարած, բայց աստուծո առջև կերդվնամ, որ սուտ են։ – Հաճի աղա, հիվանդ ես, այդպիսի բաներու մասին մի՛ մտածիր, մոռցիր, որ երթա։Հաճի աղան իսկապես կզգացվեր և կարծես խոր զղջում զգացած ըլլալով, միշտ կը խոսեր իր հարսին մասին։ – Աղեկ աղջիկ էր, բայց միտքը դարձուցին, – կըսեր իր մորը։Աղավնիի մայրը, առանց ականջ կախելու այդ խոսքերուն՝ կը շարունակեր իր խնամքները։Բայց Հաճի Մարկոս աղա չի կրցավ ավելի երկար դիմանալ, իր հիվանդության վեցերորդ ամիսն էր, երբ իր աչքերը գոցեց ընդմիշտ։Անոր մահը սարսափելի եղավ։Մեռնելե երեք օր առաջ սկսավ պրկումներ զգալ և անասնական ոռնոցներ հանել, իր անկողնին բոլոր ճերմակները պատռտել։Կարծես կյանքի մեջ իր բոլոր ըրածները դեմը եկան և դևերու նման տնկվեցան դեմը։ Կը պոռար, օգնություն, կաղերսեր և ապա թուլացած կիյնար։Հաճի Մարկոս աղայի հուղարկավորությունը կատարվեցավ շքեղ, որովհետև ամեն անոնք, որոնք չեկան զինքը տեսնել հիվանդության ատեն, բայց չի մոռցան մասնակցիլ հուղարկավորության։Հաճի Մարկոս աղայի զավակները իրենց հոր մահվտնեն ետքը կտրեցին իրենց բոլոր հարաբերությունները երկրի հետ, միայն Աղավնին էր, որ նամակ կը գրեր իր մորը և երբեմն֊երբեմն ալ դրամ կուղարկեր։ [ էջ ]Հաճի Մարկոսի մահը ոչ իր ծանոթներուն և ոչ ալ իր զավակներուն վրա ազդեց։Երբ Պողիկ և Մեսրոպ իրիկունը տուն եկան՝ Հարություն հաղորդեց այդ լուրը։Մեսրոպ քիչ մը տխրեցավ։ – Ինքն իր ձեռքովը ըրավ, – ըսավ։Իսկ Պողիկը բացականչեց. – Իրա՞վ կըսես։Աղավնին ոչ մեկ, կարծիք չի հայտնեց այդ մասին, բայց երբ լուր եկավ, որ իր մայրը խնամած է զայն իր վերջին օրերու մեջ, հարեց․ – Նորեն մա՜յրս․․․1922 թ․

      Конец ознакомительного фрагмента.

      Текст предоставлен ООО «ЛитРес».

      Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

      Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

      1

      ճիրիդ― նետ,

Скачать книгу