Скачать книгу

թե կորավ՝ էդպես էլ մնաց անհայտ® Մի հարցնող չեղավ՝ էդ զորքերն ինչի՞ մտցրին Աֆղանստան£ Մեր էս փոքրիկ Ղարաբաղում գյուղ չկար, որ զոհ չունենար էդ կռվում£ Դագաղներն էլ իրավունք չկար բացելու, պլոմբած բերում էին, պլոմբած՝ թաղում£ Էդպես էր£ Հարցնող չեղավ, բայց դե շահագրգիռ մարդիկ կային, այլապես էսօրվա օրը ամեն մեկը մի քանի հեկտար զավթած՝ գեներալները դղյակներ չէին կառուցի Մոսկվայի մոտ ու երկրի ամենալավ տեղերում՝ Սոչիում, Կիսլովոդսկում, Ղրիմում® Մեծ մերդ հավատացած էր, որ ողջ է թոռը, ասում էր` գերի է, ուզում է, բայց չի կարողանում գալ£ Քո հոր՝ Գրիշայի նման, որ պատերազմից տաս տարի հետո հայտնվեց միայն® Գյուղն ուրախացավ, շատ ուրախացավ, բայց դե, կարճ տևեց էդ ուրախությունը, Մարտունու մոտ, Կուրոպատկինոյում, գարի բեռնած ավտոմեքենայով վթարի ենթարկվեց խեղճը£ Հերդ գերմանական մի քանի լագերներում էր եղել՝ Մայդանեկ, Բուխենվալդ, բայց, ասում էր, անմարդկային, գազանային էն դաժանությունը, որ սովետական լագերների քննիչներն ու առհասարակ էդ լագերների ղեկավար անձնակազմն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ, գերմանական ոչ մի լագերում չի տեսել£ Քննիչների ու բանտապահների վարվեցողությունը բանտարկյալների հետ, ասում էր, այնպիսին էր, որ նրանցից շատերն ինքնասպան էին լինում կամ խելագարվում: Գերմանական լագերներից փախավ, ընկավ սովետի լագերները£ Տաս տարի ծառ կտրել տվեցին Սիբիրի ու Վորկուտայի սառնամանիքներում, եկավ իր տան-դռանը զոհվեց£ Էհ, էդպես եղավ£ Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա: Գոնե ճանաչե՞ց քեզ£

      – Իհարկե£

      – Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը£ Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում£ Եթե ճիշտը կուզենաս, – Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց, – նա քեզ և° հերություն է արել, և° մերություն£ Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց£ Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի£ Քու տատ էդպիսի կնիկ էր£ Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի£ Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են£

      – Ոչինչ£

      – Մեկ-մեկ կարդում ենք գրածներդ® Դե որ գյուղում ապրեիր, իհարկե, իր համար լավ կլիներ, չորս պատի արանքում մենակ ապրելը ծանր բան է£– Մխիթարը մտասույզ նայեց ինձ, փոխեց խոսքը£– Էհ, ինչ եմ ասում, մենակ հո դու չես, բոլորը հիմի փախչում են գյուղերից£ Կար ժամանակ էս շենը մարդկանցով լիքն էր՝ ջահել տղաներ, աղջիկներ, դպրոցում մոտ հինգ հարյուր աշակերտ էր սովորում£ Բայց երեք կարևոր բան կա, որ գյուղի մեջքը կոտրեցին£ Ասեմ. մեկը պատերազմն էր, երկուհարյուր հիսուն հոգի մասնակցեցին կռվին, որից տասնմեկը աղջիկներ, ի¯նչ ջահել-ջիվան տղերք գնացին ու ետ չեկան, մյուսը ֆեզոն էր, երևի չիմանաս, պատերազմից հետո, հիսունական թվականների սկզբներին գյուղերից քաղաք՝ Բաքու, Սումգայիթ, աշխատուժ էին հավաքագրում՝ գյուղի համարյա կեսը գնաց£ Մեկն էլ էս խոպանը. մարտի սկզբներին ամբողջ գյուղը՝ մեծ ու պուճուր, ոնց որ չվող թռչուններ, ճանապարհվում են Ռուսաստանի խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են£ Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում®

      Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£

      Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից

Скачать книгу