Скачать книгу

րեցին: Եվ այժմ մենք ձերբազատվեցինք բազմաթիվ պատրանքներից, սխալ պատկերացումներից: Մենք ապրում էինք մի կտոր հողի վրա` Մեծ Հայքի մեծամտությամբ: Դրան գումարվում էր սովետական հզոր գերպետության ուժի զգացումը, որը շատերը դեռ փայփայում էին իրենց մեջ, և գումարվում էր նաև իննսունականների տարած փառապանծ հաղթանակը: Հզոր և մեծ դաշնակիցն էլ ավելացնում էր մեր ապահովության և անխոցելիության զգացումը: Մեր ազգը բացառապես մոռացել էր, որ իր կողքին է անհամեմատ մեծ, հզոր և շատ խորամանկ թշնամին, լկտի դիվանագիտության հանճարը, որը մինչ օրս, կարծես, անտեսել էր մեզ:

      Կյանքը սթափեցրեծ մեզ: Կյանքը երկնքից իջեցրեց մեզ ցած: Ցավալի ու ծանր հիասթափությամբ մենք պատրանքներից վերադարձանք իրականություն: Եվ նորից ինչպես100 տարի առաջ` կանգնեցինք“լինել թե չլինել”-ու, հայրենիք ունենալու, թե չունենալու հարցի առաջ:

      Այսօրվա օրոք, թե' դրսի, թե' ներսի հանգամանքները տանում են մեր երկիրը դեպի անդունդ, դեպի կործանում:

      Եվ այսօր մենք նորից կանգնում ենք մեր պատմության հազարամյակների առջև: Ամեն ոք իր համար լուծում է մի հարց. ի՞նչ անել` փախնել, լքել հայրենիքը` օտարերկյա ապահով, հանգիստ կյանքի համար, թե վատնել տարիները այս անվերջ ներքին խառնակչության, գզվրտոցի, և վտանգավոր ու անհույս ապագա ունեցող վիճակի մեջ: 30 տարիների ձևակերպված մտածելակերպն էր` հնարավորինս շատ գումար, բարիք, իշխանություն և հնարավորություն զավթել: Մարդկանց ապրելու և իրենք իրենց, ինչպես նաև ուրիշներին արդարացնելու կարգախոսն էր դարձել` “Բաշարում ա, անում ա”:

      Եվ այսօր, ավելի քան երբևէ, մենք ազգովի պետք է մեզ հարցնենք` ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք մեզանից ներկայացնում, ո՞րն է մեր ազգի նպատակը: Դառնալ հայրենիքը կորցրած մի ա՞զգ, թե իր հայրենիքում մի կերպ ապրող, ինչպես ասում են` յոլա՞ գնացող ժողովուրդ, կյանքը քարշ տվող անվերջ վտանգների մեջ և առանց վաղվա օրվա: Ի՞նչ է մեզ մնում` ընդամենը գոյությու՞ն պահպանել, առանց ազգային երազանքների և նպատակի:

      Բայց մի՞թե հայ ժողովուրդը դրան էր արժան: Մեր արյան մեջ են մեր հերոսները, ինչպես նաև բազմաթիվ անմեղ նահատակները: Այսօր մենք ինչպե՞ս կնայեինք նրանց աչքերին: Մենք մեծ առաքելություն ունենք նրանց առաջ, նրանց հիշատակի առաջ: Մեր ազգի գերագույն պարտքն է կառուցել երջանիկ և հզոր երկիր ողջ հայության համար: Չէ՞ որ մենք այսօր, ինչքան էլ անդունդի եզրին կանգնած լինենք` անհամեմատ ավելի լավ վիճակում ենք, քան նրանք էին:

      Եկեք այսօր սթափվենք և այս դժվար ու դաժան, անհհույս թվացող օրերին, մեր երկրի այսօրվա նսեմության խորքից, մեր Հայաստանի, մեր առաջ դնենք մի վեհ, գրեթե անհնարին թվացող, գերհեղափոխական շնչով լեցուն խնդիր` 10-15 տարում դարձնել Հայաստանը աշխարհի զարգացած երկրներից մեկը և ապրելու համար լավագույններից մեկը:

      Եկեք ձերբազատվենք նեղլիկ, պրիմիտիվ, սահմանափակ մտածելակերպից: Եկեք ձգտենք ոչ թե այս կամ այն հնարքներով ապրելու հնարավորություն ստանալ արտերկրներում, այլ անենք այնպես, որ այլերկրացիները ձգտեն գալ մեզ մոտ: Ես վստահաբար պնդում եմ` դրա համար մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները: Ամենակարևորն այն է, որ ճիշտ, շատ հստակ ու կոնկրետ նպատակ ու խնդիր դրվի:

      Փոքր խնդիրները բերում են փոքր արդյունքներ: Պարադոքս է, բայց փոքր խնդիրները ավելի դժվար են իրագործվում, իսկ մեծ ու վեհ խնդիրները իրենց վեհությամբ մոբիլիզացնում են ինչպես անհատներին, այնպես էլ ողջ ժողովրդին, բացում են ժողովրդական ակտիվության, նախաձեռնության և հանճարի դռները:

      Ունենալով դառը փորձ, մեզ պետք է հնարավորինս հույսը դնել մեր սեփական ուժերի վրա, ոչ թե այլ երկրների օգնության և ներդրումների: Նրանք երբեք լիովին անկեղծ չեն լինում: Այդպիսի օգնության ետևում միշտ քողարկված են սեփական հետաքրքրություններ կամ խորին և հեռահար նպատակներ: Այդ օգնությունները կախվածության մեջ են դնում թե` առանձին մարդկանց, թե` ամբողջ պետությունը, ինչպես նաև թուլացնում են մեր կամքը և պայքարելու ուժը:

      Հիմա 21-րդ դարն է` ուր տիրում են բարձր տեխնոլոգիաները: Նրանք ջարդում են բոլոր տնտեսական օրենքները և թույլ են տալիս շատ կարճ ժամկետներում գրեթե զրոյից հասնել մեծ արդյունքների: Հիշենք` FACEBOOK-ը ստեղծվել է 2004 թվականին, YOUTUBE-ը` 2005 թ., TIK TOK-ը` 2016 թ.: Լինելով անհատների ստեղծած` նրանք կարճ ժամկետում իրենց ստեղծողներին բերել են այնպիսի ահռելի մեծ գումարներ, որոնք գերազանցում են շատ երկրների բյուջեները:

      Այժմ, երբ անգամ բիզնես վարելու սահմաններն են ոչնչացել, երբ մտածելու, մոգոնելու անվերջ հնարավորություններ են բացվել, մեզ առնվազն ամոթ է գտնվել այս թշվառ իրավիճակում: Այսօրվա օրոք մեր հայրենակիցների40 – 60 տոկոսը(կախված շրջանից) գտնվում է աղքատության գրկում: Ինչպե՞ս է հնարավոր սա արդարացնել: Ի՞նչ տիպի ժողովուրդ ենք մենք:

      Լավ ապրելը չի նշանակում միայն շատ գումար վաստակել: Անգամ շատ գումար վաստակելով` քրեականացված, կեղտոտ, թշվառ երկրում դուք միևնույն է լավ չեք ապրի: Լավ ապրելու համար պետք է.

      1. Խաղաղություն

      2. Ուժեղ և մարտունակ բանակ

      3. Էկոլոգիապես մաքուր միջավայր

      4. Աշխատանքի ընտրության լայն հնարավորություններ

      5. Արժանի աշխատավարձեր

      6. Ապագայի հավատ և ձգտում ավելի լավ ապագայի

      7. Համով և էկոլոգիապես մաքուր ուտելիք

      8. Հասարակության հանդուրժողականություն

      9. Լավ կրթություն ստանալու հնարավորություն և հասանելիություն

      10. Բարենպաստ բիզնես միջավայր

      11. Հանրապետության պարենային անվտանգություն

      12. Ընկերական միջավայր

      13. Ներգնա տուրիզմին հարմարեցված հետաքրքիր ու հարմար

Скачать книгу